Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

12 հոկ 2023 17:40

Գնա՞լ ռիսկի, թե.. .նոր սպառնալիք. Կրծքագեղձի իմպլանտների հիվանդություն

Համաշխարհային բժշկական հանրությունը ահազանգում է տարօրինակ հիվանդության մասին, որը հայտնաբերվել է կանանց մոտ, ովքեր որոշել են կրծքի իմպլանտներ տեղադրել: Այս հիվանդությունը դրսևորվում է տարբեր ախտանիշներով. Այս պահին բժիշկները հստակ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է այն բուժել։

Բժիշկ Յուլիա Յուսիպովան այս երևույթի մասին տեղեկություններով կիսվել է Doctor Peter պորտալի հետ։ Մինչ այժմ քիչ ուսումնասիրված հիվանդությունը ստացել է ժամանակավոր անվանում՝ «կրծքագեղձի իմպլանտի հիվանդություն»։

Կրծքագեղձի իմպլանտ կրող կանանց շրջանում կա անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի զարգացման որոշակի ռիսկ: Քաղցկեղի այս տեսակը (ոչ Հոջկինյան լիմֆոմա) զարգանում է կնոջ ավշային համակարգում:
Այս հիվանդության առավել տարածված ախտանշաններն են կրծքագեղձի իմպլանտի շրջանում մշտական այտուցվածությունը, պնդացումը և ցավը։ Այդ ախտանշանները կարող են առաջանալ իմպլանտի տեղադրումից հետո տարիների ընթացքում։
Գիտնականներին դեռևս հայտնի չէ, թե ինչ կապ կա քաղցկեղի այդ տեսակի և իմպլանտների միջև, և հետազոտողները դեռևս շարունակում են ուսումնասիրել այդ խնդիրը։ Անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի առաջացման ռիսկը շատ ցածր է, սակայն եթե արդեն ունեք կրծքագեղձի իմպլանտներ կամ պատրաստվում եք դրանք տեղադրել, արժե խորհրդակցել բժշկի հետ, որը կներկայացնի բոլոր ռիսկերն ու կմշակի ձեզ անհրաժեշտ հետազոտությունների պլանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր