Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

12 հոկ 2023 15:00

Վստահ ենք, որ ԼՂ-ում գտնվող խաղաղապահներին հրահանգված էր մի կողմ քաշվել, համաձայնեցված էին ՌԴ-ի հետ. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանի կողմից 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններով ֆորմալ առումով վերջ դրվեց մեծամասնությամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի գոյությանը, տարածք, որն այդ անունով որպես տարածքային միավոր գոյություն ուներ 1923-ից։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 12-ի նիստում հրատապ ընթացակարգով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի քննարկման ժամանակ ասաց Կարնեգի կենտրոնի Եվրոպայի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։ 

«Սա մարդկային ողբերգություն է այդ տարածքի բնակչության համար։ Ինչպես գիտեք, գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, թերևս սեպտեմբերի 19-ին այնտեղ գտնվողների 99%-ը, ռազմական գործողություններից հետո փախան Հայաստան»,- ասաց նա։ 

Թոմաս դե Վաալը նշեց, որ սա երկարատև հակամարտություն է, որում ցավոք, վերջնարդյունքը միշտ որոշվել է ուժի, ոչ թե դիվանագիտության միջոցով։ Այդ առումով, սեպտեմբերյան իրադարձությունները Հարավային Կովկասում խաղաղության և հաշտեցման հեռանկարներին հասցված ողբերգական հարված էին։ Ըստ նրա՝ դրանից հնարավոր էր խուսափել, քանի որ դիվանագիտական ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ 

Նա նշեց, որ հանդես գալով գերիշխող դիրքերից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուներ ընտրություն, սակայն սեպտեմբերի 19-ին նա ընտրեց ուժային տարբերակը, ինչը նաև խախտեց արևմտյան առաջնորդների և նրանց նախաձեռնած դիվանագիտական գործընթացի նկատմամբ հավատը և վերջ դրեց Ղարաբաղի հայերի հետ երկխոսությանը։ Ըստ նրա՝ թեև հայ բնակչության միայն փոքր հատվածն է տուժել ռազմական գործողությունների հետևանքով, սակայն ուժի կիրառման սպառնալիքը միանգամայն բավարար էր, որպեսզի գրեթե ողջ բնակչությունն իրեն ապահով չզգա այնտեղ և ստիպված լինի լքել Լեռնային Ղարաբաղը։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանի այս ռազմական գործողությունները համաձայնեցված էին Թուրքիայի հետ։ Թեև մենք չգիտենք դետալները, սակայն կարող ենք բավականին վստահ լինել, որ դրանք նաև համաձայնեցված էին Ռուսաստանի հետ, քանի որ ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին հրահանգված էր մի կողմ քաշվել, նրանք ադրբեջանական զորքերին թույլ տվեցին կատարել իրենց գործողությունները, իսկ ռուսական լրատվամիջոցներին հրահանգված էր այդ ռազմական գործողությունների համար մեղադրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ոչ թե Ադրբեջանին»,- ասաց նա։

Թոմաս դե Վաալը նշեց, որ այժմ Ադրբեջանն առաջ է քաշում վերաինտեգրման օրակարգը, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են վերադառնալ իրենց տներ և դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ։ Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը չունի երկքաղաքացիություն և նրանք, ովքեր կվերադառնան Լեռնային Ղարաբաղ և կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ստիպված կլինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր