Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքերդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

13 հոկ 2023 12:40

Տեսանյութ.Լուսանկարներում երևում է, որ Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները, արտասվում է

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ, տեսանյութեր  Հակարի կամրջի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից։

Լուսանկարներում երևում է, որ Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները, արտասվում է։ Նրա հագուստը մաքուր չէ։

Ավելի վաղ նրա դուստրը՝ Վերան ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հորս` Բաքվի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը մեկնարկելու է հոկտեմբերի 13-ին
Պապ, խելագարվում ենք անզորությունից ...
Հավատով սպասում ենք վերադարձիդ...»։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր