Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

13 հոկ 2023 15:17

Իսրայելի բնակելի թաղամասերում ծանր տեխնիկայի կիրառումը բարդ խնդիր է՝ հղի բոլոր կողմերի համար լուրջ հետեւանքներով

Իսրայելը ենթարկվել է դաժան հարձակման, սակայն կարգավորումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինի ստեղծման միջոցով, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է: Այս մասին ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է «այն ենթադրությունից, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելն այլընտրանք չունի»։


«Նրանց նպատակը պետք է լինի ՄԱԿ-ի «երկու պետություն» բանաձևի իրականացումը, որը ներառում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, խաղաղ և անվտանգ գոյակցող Իսրայելի հետ: Իհարկե, տեսնում ենք, որ Իսրայելը ենթարկվել է իր դաժանությամբ աննախադեպ հարձակման և, իհարկե, ունի պաշտպանության իրավունք, իրավունք ունի ապահովելու իր խաղաղ գոյությունը»,- ասել է Պուտինը։ «Այս իրավիճակում, այս վայրում ինձ թվում է, որ [երկու անկախ պետություններին] այլընտրանք պարզապես չկա»։


Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից ծանր տեխնիկայի օգտագործումը Գազայում ցամաքային գործողության շրջանակներում բնակելի թաղամասերում բարդ խնդիր է, որը հղի է լուրջ հետեւանքներով։ «Մենք լսում ենք Գազայում ցամաքային գործողության նախապատրաստման ծրագրերի մասին: Բայց մենք ձեզ հետ հասկանում ենք, որ բնակելի թաղամասերում ծանր տեխնիկայի կիրառումը բարդ խնդիր է՝ հղի բոլոր կողմերի համար լուրջ հետեւանքներով։ Իսկ առանց տեխնիկայի նույն բնակելի շենքերում էլ ավելի դժվար է նույն գործողություններն իրականացնելը»,- ասել է Պուտինը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր