Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հոկ 2023 12:44

Պատահական չէ ասվածը. Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ հեղինակավոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենն անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է:
Հարավային Կովկասի քարտեզին մեկ հայացքը բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե որքան խոցելի վիճակում է Սյունիքը և որքան սպասելի է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը։ Եվ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք չի աշխատելու։ Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր