Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

14 հոկ 2023 16:45

Իրանում Ռոնալդուին մտրակի 99 հարվածով պատժելու մասին տեղեկատվությունը հերքվել է

Իսպանիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Սաուդյան «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում իրանցի նկարչուհի Ֆաթիմա Համամիին համբուրելու համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ հայտարարությունը X սոցցանցում է հրապարակվել:

«Մենք կտրականապես հերքում ենք Իրանում միջազգային մակարդակի որևէ մարզիկի նկատմամբ որևէ դատավճիռ կայացնելու հնարավորությունը:

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն սեպտեմբերի 18-ին և 19-ին մեկնել էր Իրան՝ մասնակցելու պաշտոնական ֆուտբոլային հանդիպման և արժանացել ժողովրդի և իշխանությունների կողմից մեծ ընդունելության։ Նրա անկեղծ և մարդասիրական հանդիպումը Ֆաթիմա Համամիի հետ նույնպես բարձր գնահատվեց և հիացմունք առաջացրեց ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի մարզական իշխանությունների մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 11-ին խորվաթական Index HR հրատարակությունը՝ վկայակոչելով իրանական Shak Emroz-ին և Ruidad24-ին, հայտնել է, որ 38-ամյա պորտուգալացուն պատիժ է սպառնում հաշմանդամ Համամիին համբուրելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր