Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

14 հոկ 2023 15:50

Ուզում եմ, որ շրթունքներս ավելի մեծ լինեն, քան հիմա են, ուզում եմ նաև ունենալ աշխարհի ամենամեծ այտոսկրերը

25-ամյա բուլղարուհին, ով իրեն համարում է աշխարհում ամենամեծ շրթունքներ ունեցող աղջիկը, հայտարարել է այտոսկրերը ռեկորդային ծավալով մեծացնելու իր որոշման մասին։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։


Նրա նպատակն է դառնալ Bratz տիկնիկների իրական տարբերակը։



«Ես ցանկանում եմ ոչ միայն ունենալ աշխարհում ամենամեծ շրթունքները, այլև ամենամեծ այտոսկրերը։ Առայժմ միայն 4 ներարկում եմ ստացել, սակայն առաջիկայում կլինի ևս երկուսը»,-ասել է Անդրեա Իվանովան։


Դրան զուգահեռ Անդրեան որոշել է չդադարեցնել շրթունքների մեծացումը՝ մեկնաբանելով հետևյալ կերպ. «Իմ շրթունքները դեռ բավարար չափով մեծ չեն։ Ուզում եմ, որ դրանք ավելի մեծ լինեն, քան հիմա են»։


Աղջիկը խոստովանել է, որ իր արտասովոր արտաքինի պատճառով ինքն այժմ դժվարանում է գտնել իր սերը, սակայն հույսը չի կորցնում, որ մի օր կհանդիպի իր ընտրյալին։


Անդրեան իր արտաքինը սկսել է փոփոխել 2018 թվականից սկսած՝ փորձելով հնարավոր բոլոր տեսակի ֆիլլերները ու լինելով իր հայրենի քաղաքի գրեթե բոլոր կլինիկաներում։ Նա 5 տարվա մեջ նա 80 հազար ֆունտ ստերլինգի չափ գումար է ծախսել միայն շրթունքների ֆիլլերների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր