Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է, ասել է Մարիա Զախարովան          Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով       Կաշառքի գործով Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձեդբակալվել    

16 հոկ 2023 10:33

Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի. Արևմուտքի լիարժեք առճակատման դեպքում կլինի բոլորովին այլ պատերազմ

Ռուսաստանը հայտնի հնագույն սկզբունքով պատրաստվում է պատերազմի, բայց խաղաղություն է ուզում: Այս մասին հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ոչ ոք իր մտքում անգամ չպետք է թույլ տա միջուկային տերությունների միջև պատերազմի հնարավորությունը։ Ռուսաստանի հետ Արևմուտքի լիարժեք առճակատման դեպքում կլինի բոլորովին այլ պատերազմ»,- ասել է նա:

Պուտինի խոսքերով, ԱՄՆ-ն ստիպում է իր դաշնակիցներին վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը չեն միավորվում ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ՝ ի տարբերություն Արևմուտքի երկրների:

Խոսելով Մերձավոր Արևելքի հակամարտության մասին, ՌԴ նախագահը շեշտել է, որ այն այնքան մասշտաբային է, որ չի կարելի համեմատել անգամ Ուկրաինայում հատուկ գործողության հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր