Մոլախաղերի սիրահարների համար իրավիճակ Է փոխվելու.ՀՀ-ում ցանկանում են խստացնել տեղի եւ օտարերկրյա օնլայն-տոտալիզատորներին ներկայացվող պահանջները
![](https://www.armversion.am/wp-content/uploads/2015/12/2027.jpg)
Օրինագծի համաձայն՝ օնլայն խաղատներում դրույք կատարող անձինք պետք է հատուկ հաշիվներ բացեն։ Այդ հաշիվները կարելի կլինի լրացնել միայն ինքնուրույն։ Այսպիսով, ինչպես կարծում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները, եթե առաջ մոլախաղերի սիրահարների շրջանակը մինչեւ վերջ հստակ չէր մնում, ապա այժմ իրավիճակն արմատապես կփոխվի։
«Կարելի կլինի պարզել, թե արդյոք խաղադրույքներ չեն անում բնակչության անապահով շերտերը, որոնք, օրինակ, ընտանեկան նպաստներ են ստանում»,- ասել է Պապոյանը։
Նույնը վերաբերում է ուժայիններին, ինչպես նաեւ քաղաքացիների այլ խմբերի։ Իշխանությունները ցանկանում են թիրախային սահմանափակումներ մտցնել։
Իշխանությունների հավաստիացմամբ, մոլախաղերի բիզնեսով զբաղվող ընկերությունները փոփոխություններին դեմ չեն։ Նրանք պահանջում են հավասար մրցակցություն պահպանել։
Նշենք, որ 2022թ. խաղադրույքների ծավալը Հայաստանում ավելացել է մեկուկես անգամ՝ 3,9-ից մինչեւ 5,8 տրրլն դրամ ($12,5 մլրդ)։
Կառավարությունում կարծում են, որ խաղադրույքները կարող էին գնալ օտարերկրյա կայքեր։
Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։