Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հոկ 2023 15:02

Տեսանյութ․Հրեական Սփյուռքն ամենակազմակերպվածն է․ Այս 5 բանը ունենք հա՛մ մենք, հա՛մ հրեաները, բայց․․․

Yerevan.today--ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանը որոշ զուգահեռներ է տարել Հայաստանի և Իսրայելի միջև: Նա մասնավորապես նկատել է. «Հրեական Սփյուռքն ամենակազմակերպվածն է, միասնականն է, կապված մայր հայրենիքի, իրենց պետության հետ՝ գրեթե իրենց մարմինների անոթներով։
Հրեաների ցեղասպանության հարցը Իսրայելը ոչ միայն օգտագործում է, այլև, որքան կարող է՝ շահարկում, շանտաժ անում, երեսով տալիս ու սարքել է անգամ պետության եկամտի աղբյուր։ Կոպիտ եմ ասում, թող ներեն ինձ։ Եթե Իսրայելի վարչապետն ասի՝ Հոլոքոստը մենակ դրսում ապրող մեր հայրենակիցների գործն է, գիտե՞ք՝ հերը կանիծեն, մեկ րոպե ավել էլ չի կարող այդեսակ բարձր պաշտոն զբաղեցնել։ Ռազմավարական դաշնակից Միացյալ նահանգների հետ հարաբերությունները այն մակարդակի են, որ հենց երկրորդ օրից սկսած՝ զենք, փող է, որ ուղարկում է։ Իրենց անվտանգության երաշխավորը Ամերիկան է, ինչպես որ մինչև էս վերջերս Հայաստանում Ռուսաստանն էր։ Դուք Իսրայելում հակաամերիկյան ցույց վերջին 50 տարում հիշո՞ւմ եք, մի հակաամերիկյան պաշտոնյա հիշում ե՞ք, իսկ ի՞նչ եք կարծում, առհասարակ, հնարավո՞ր է այդպիսի բան։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ օրինակ Իրանի վրա աշխատած մարդը նշանակվի Իսրայելի բարձր պաշտոնյա։ Կարո՞ղ եք մի հոգու անուն տալ, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան դեմը բողոքի ակցիա անի, Ամերիկայի դրոշ վառի ու մի օր նշանակվի Իսրայելի ԱԺ՝ Քնեսեթի նախագահ, մյուսը՝ փոխնախագահ, կամ օրինակ, վարչապետ Նեթանյահուի աշխատակազմի ղեկավար, նախարար, պառլամենտական իշխող խմբակցության ղեկավար, վարչապետի խոսնակ և այլն։ Կարո՞ղ եք Իսրայելում մեկ պաշտոնյայի օրինակ բերել, որ Իսրայելի թշնամի երկրում, օրինակ՝ Իրանում, դասընթացների մասնակցի հեղափոխությունների թրեյնինգի։ Կարո՞ղ եք Իսրայելում մեկ իշխանական դեպուտատ ասել, որը Իրանում Նովրուզ է նշել։ Իսրայելցիները արդյո՞ք կարող են կասկածել, որ իրենց արտաքին գործերի նախարարը թշնամու շպիոն է, կամ հավաքագրված է եղել։ Ընդհակառակը՝ Իսրայելը այլ երկրների, օրինակ՝ Սիրիային տարիներ առաջ հաղթեց այդ երկրում բարձրաստիճան պաշտոնյա ագենտ ունենալով։ Իսրայելը ամուր է ինքն իրենով, իր դաշնակիցներով, որովհետև չի թողնում իր դաշնակիցների, իր հենասյուների արանքը մի հատ ասեղ մտնի, հասկանում է, որ կքայքայվի։ Իսրայելում հակաիսրայելական կամ իրանասեր, կամ սիրիասեր ու նրանց հետ զիջուների գնով բարեկամության ձգտող ուժ դեռ իշխանությունը չի վերցրել, դրա համար էլ այսպես է, ոչ թե մեզ պես»։
Մանրամասն՝ տեսանյութում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր