Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 հոկ 2023 15:37

Ռուսաստանում «յուրային» ես, երբ ռուսից ռուս ես, նայեք նույն Սոլովյովին, Մարգոյին

Էնթոնի Բլինքենը ժամանեց Իսրայել եւ հայտարարեց, որ ժամանել է ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար, այլեւ որպես հրեա՝ հայտարարելու, որ ԱՄՆ-ը կանգնած է Իսրայելի կողքին։

Իսկ հայ ժողովրդից «սերված», «մեր դարավոր բարեկամ» ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Հայաստանի Հանրապետության ոչնչացման պլաններ է մշակում տարիներ ի վեր, մի մասն էլ իրականություն դարձնում՝ «բարեկամության» ծխածածկույթի ներքո։

Այս ամենն ամենեւին էլ այն մասին չէ, որ հրեաները «համախմբված են», իսկ հայերը «համախմբված չեն», կամ նույնիսկ «դավաճան են», եւ հանկարծ չբարդույթավորվե՛ք։ Այս ամենը մի բանի մասին է․ երբ հայերը կամ հրեաները ճակատագրի բերումով դառնում են ամերիկացի, ապա նրանց առաջ երկընտրանք չի դրվում՝ կամ հայ/հրեա, կամ ամերիկացի։ Ու դառնալ ամերիկացի՝ ամենեւին չի՛ նշանակում դավաճանել ինքնությանը եւ դառնալ ենիչերի, որպեսզի քեզ ընդունեն, համարեն, փաստաթուղթ դուրս գրեն, որպես ամերիկացի։ Մինչդեռ Ռուսաստանում «յուրային» ես, երբ ոչ միայն ռուսից ռուս ես (ինչպես լենինը նկատել է՝ в вопросах великорусского шовинизма национальные меньшинства малость пересаливают), այլեւ «բարձունքներին» հասնելու համար պիտի լինես ուղղակի սրիկա։ Նայե՛ք նույն Սոլովյովին, Մարգոյին․․․․

Այնպես որ, բանալին մի տեղ է․ երբեք չի՛ կարելի բարեկամանալ նրանց հետ, ովքեր ոչ միայն պատմության սխալ կողմում են, այլեւ ուղղակի մարդատյաց ստահակներ են, իսկ նրանց ստեղծած պետությունը՝ հակամարդկային գոյացություն, հակաքաղաքակրթություն։

Ի դեպ, Իսրայելի Պետության առաջին տարիներին Ստալինի հետ «բարեկամությունը» տեւեց ընդամենը չորս տարի․․․ Համենայն դեպս, ո՛չ 33․․․
Եվ ուրեմն, ի հեճուկս մեր թշնամիների՝ հայերը շատ ավելի միասնական են, քան բազմաթիվ այլ ազգեր, հաստատապես ոչ պակաս, քան հրեաները։ Այո, սա միասնություն է՝ մինուս գործակալներ, միասնություն է՝ մինուս ենիչերիներ, միասնություն է՝ մինուս հանցագործներ։ Դրանց հետ նույնիսկ ՉԻ ԿԱՐԵԼԻ միավորվել, լինել միասնական, որովհետեւ դրա կնշանակի՝ լինել նրանցից մեկը։
Ռուբեն Մեհրաբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր