Եթե ամբողջ Սահարան պատենք արևային և հողմային էլեկտրակայաններով, ապա Երկրի ամբողջ բնակչությանը էլեկտրաէներգիայով կարելի է ապահովել

Ըստ փորձագետների, Սահարան իդեալական վայր է հսկայական ծավալներով էլեկտրակայանի կառուցման համար, որը կբավարարի մարդկության էներգետիկ կարիքները քառապատիկ պաշարով:
Արգենտինայից օդերևութաբան Եվգենիա Կալնայը՝ հավակնոտ նախագծի հեղինակներից մեկը նշում է, թե կա նաև կողմնակի ազդեցություն՝ կլիմայի փոփոխություն: «Հողմային էլեկտրակայանները կփոխեն օդային հոսքերը, իսկ արևային վահանակները կսառեցնեն երկրի մակերեսը: Արդյունքում անապատում անձրևներ կտեղան, որոնք Սահարան հողագործության համար պիտանի կդարձնեն: Այս ամենն իրատեսական է. մենք համապատասխան համակարգչային կլիմայական մոդելավորում ենք կատարել և այն հաստատել է մեր բոլոր ենթադրությունները», — նշել է նա։
Առայժմ նախագիծը միայն մշակման փուլում է, և պետք է անցնի աֆրիկյան միության հավանությունը, սակայն այն իրացման մեծ պոտենցիալ ունի, քանի որ Սահարան տիրապետող երկրները ևս շահագրգռված են անապատային ահռելի տարածքները յուրացնելու, այն էներգետիկ անվտանգության խնդիր լուծելու համար։