Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

17 հոկ 2023 11:26

Եվրոպան ցնցվել է. Արաբերեն խոսող տղամարդն ասում է, որ հարձակումն իրականացրել է Աստծո անունից, և որ սպանել է երեք մարդու

Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացի է սպանվել, իսկ երրորդը վիրավորվել է հարձակման հետևանքով, որը Բելգիայի դատախազությունը որակել է  ահաբեկչություն։


BBC-ն գրում է, որ Բրյուսելում անցկացվող Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է։


Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ սպանված երկու անձինք եղել են Շվեդիայի հավաքականի ֆուտբոլային մարզաշապիկներով։ Շվեդ ֆուտբոլիստները ՈւԵՖԱ-ին ասել են, որ չեն ցանկանում խաղալ երկրորդ խաղակեսը, ինչին Բելգիայի հավաքականը համաձայնել է։


Բրյուսելում հայտարարվել է ահաբեկչության բարձր մակարդակ, քանի որ զինված անձը, ով կարծես ինքնաձիգ է ունեցել, մնում է ազատության մեջ:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով այցով գտնվում էր Ալբանիայում, ասել է.«Եվրոպան ցնցվել է»։


Դաշնային դատախազները ասում են, որ ահաբեկչության հետաքննություն է սկսվել Բուլվար դ'Իպրում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որը գտնվում է «Քինգ Բոդուեն» մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա:


Դատախազի խոսնակ Էրիկ վան Դույզեն կոչ է արել հանրությանը «գնալ տուն և մնալ տանը այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքը վերացված չէ»:


Նա նշել է՝  մի տղամարդ, ով պնդում է, որ հարձակվողն է, սոցիալական ցանցերում տեսանյութում ասել է, որ իրեն ոգեշնչել է «Իսլամական պետություն» խմբավորումը:


Արաբերեն խոսող տղամարդն ասում է, որ հարձակումն իրականացրել է Աստծո անունից, և որ սպանել է երեք մարդու։ Տեսանյութն ու այլ հանգամանքներ ստուգվում են ոստիկանության կողմից։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր