Չենք ընդունում որոշ միջազգային պաշտոնայների զարմացած դեմքերը ԼՂ-ի` հայաթափման առիթով, ոմանք ձև են անում, իբրև չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները
ՄԱԿ-ի ԱԽ-ում թեմային առնչվող 3 քննարկում եք նախաձեռնել, սակայն դրանք որևէ գործնական արդյունք չունեցան և, ահա, ԼՂ-ն այլևս հայաթափված է:
Այս մասին Եվրախորհրդարանի իր ելույթում ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա արձանագրեց, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100.000 հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ի իրենց տները, ևս 20.000-ը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով՝ ԼՂ վերադառնալու հնարավորություն չեն ունեցել:
«Այսօր ոմանք ձև են անում, իբրև չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանը ավելի քան պարզ է։ Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու իր որոշումը»,-շեշտեց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունում որոշ միջազգային պաշտոնայների զարմացած դեմքերը ԼՂ-ի` սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով։
***
Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության և ինքնիշխանության, ինչի հետևանաքով էլ, ըստ վարչապետի, մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվեց։
Փաշինյանը նաև միևնույն ժամանակ արձանագրեց, որ Հայաստանին հաջողվել է արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հավուր պատշաճի ընդունել, որն անգամ միջազգային գործընկերներին է զարմացրել։