Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հոկ 2023 10:02

ՄԻ օր ռուսամետ, մյուս օրը՝ արեւմտամետ.Հիմա Արեւմուտքին երդում տալու փուլն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով գրեթե՝ երդվեց, թե մենք «ոչ մի վեկտոր չենք փոխում»: Երեկ Ստրասբուրգում նա կրկին հակառուսական էր. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։ Նորից տրտնջում էր, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին թողել է մենակ, ՌԴ-ն չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները, խաղաղապահների անգործության պատճառով արցախցիները զրկվեցին հայրենիքից: Անգամ ՌԴ-ին մեղադրեց Հայաստանում իշխանափոխության փորձերի-ծրագրերի համար:

Ստացվում է, որ նա մի օր ռուսամետ է, մյուս օրը՝ արեւմտամետ: Իրականում նա պատրաստ է աֆրիկյան ցեղերի դաշնակիցը դառնալ, միայն թե երաշխիք ունենա՝ իշխանությունը պահելու։ Երբ ՌԴ-ից կոշտ արձագանքում են հակառուսական քայլերին, վախենալով, որ կկորցնի իշխանությունը, հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Արեւմուտքին: Հիմա Արեւմուտքին երդում տալու փուլն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր