Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

18 հոկ 2023 10:17

Ցավալի է նման հակասական հայտարարություններ լսել Հայաստանից․ Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում ունեցած ելույթին՝ հայտարարելով, որ նրա հայտարարությունները «ցույց են տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին մեղադրելու ցանկությունը»:

«Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական և խաղաղասեր երկիր»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի հասցեին Հայաստանի մեղադրանքներն անհիմն են և հակասում են ՄԱԿ-ի զեկույցներին։ Բացի այդ, ինչպես նշված է հայտարարության մեջ, «Փաշինյանը նախկինում խոստովանել է, որ Ղարաբաղում հայերին ուղղված սպառնալիքներ չկան, ինչը հակասական է դարձնում նրա ներկայիս հայտարարությունները»։

Անդրադառնալով Լաչինի ճանապարհին՝ Բաքուն հայտարարել է, որ «Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ, իսկ այդ ճանապարհի չարաշահման մասին Հայաստանի պնդումները հակասում են վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրին»։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Հայաստանն ինքն է իրեն մեկուսացրել տարածաշրջանային նախագծերից»։
 
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, սակայն Երևանը դա չի կատարում»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ հայտարարության, «Իրանով ճանապարհի կառուցման պայմանագիրը վկայում է Բաքվի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման գործում ակտիվ մասնակցության մասին»։

Պաշտոնական Բաքուն հայտարարել է նաև, որ «Ղարաբաղի շրջանում առկա սպառնալիքի վերացումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել, մինչդեռ Հայաստանի վարչապետի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղության պայմանագրի հեռանկարները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր