Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

18 հոկ 2023 18:44

Բաքուն Մոսադին թույլ է տվել իր տարածքում ստեղծել առաջավոր օպերատիվ կայան Իրանի ներսում գործողությունների անցկացման համար՝ Իսրայելին տրամադրելով իր օդանավակայանները

Ադրբեջանա-հայկական հակամարտության ամենասկզբից Իսրայելն արդյունավետ դաշինք է կնքել Ադրբեջանի հետ՝ երկրին վաճառելով միլիարդավոր դոլարների սպառազինություն, նշվել է Միջազգային հարաբերությունների վերլուծության իտալական ինստիտուտի (IARI) հոդվածում։

«Ինստիտուտի խաղաղության եւ պատերազմի լուսաբանման վերաբերյալ տվյալների համաձայն՝ 2015-2019թթ. Իսրայելը եղել է Ադրբեջանի կողմից զենքի միջին տարեկան գնումների 60 տոկոսի աղբյուրը։ Սպառազինությունների մեջ հատուկ շեշտադրվել են դրոնները, հիմնականում՝ հետախուզական եւ տակտիկական։

Ադրբեջանը նաեւ որոշել է արտադրել դրանք տեղական մակարդակով, պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ Իսրայելի Aeronautics Defense Systems ընկերության  համատեղ ձեռնարկության միջոցով։

Ի հավելումն՝ Elta Systems իսրայելական ընկերությունն ունեցել է իր ավանդը՝ Բաքվին տրամադրելով Արցախի համալիր թվային քարտեզը, ինչն ադրբեջանական ուժերին զգալի գերազանցություն է հաղորդել գործողությունների ժամանակ։

2020թ. հակամարտության ժամանակ օդային փոխադրումները Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով թույլ են տվել ադրբեջանական ուժերին կայուն մատակարարել զինամթերքներ եւ սարքավորումներ  մոտ հարյուր բեռնատար ինքնաթիռների օգնությամբ։

Անխուսափելի հարց. ի՞նչ կստանա Իսրայելն այս դաշինքից։

Նախ՝ դա հնարավորություն է ստեղծում՝ ստանալ ռազմական հետախուզության հակաիրանական ուղղվածության ենթակառուցվածքը, որը ռազմավարական առումով գտնվում է Ադրբեջանի տարածքում, Իրանի հետ սահմանին։

Ադրբեջանի իշխանությունները զգուշանում են, որ Իրանը կարող է օգտագործել կրոնական գործոնը Բաքվի վրա ազդեցության համար։ Իրանի խորհրդարանի որոշ անդամներ կասկած են հայտնել երկու երկրների միջեւ սահմանների հիմնավորվածության հարցում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի շատ քաղաքացիներ, մանավանդ Նախիջեւանում ապրողները, մտադիր են միավորվել իրանական հայրենիքին եւ ազատվել Կովկասում թուրքական եւ իսրայելական ազդեցությունից։

Իսլամական հանրապետությունը հակասությունների մեջ է Ադրբեջանի հետ տարբեր պատճառներով, ներառյալ «Զանգեզուրի միջանցքը», որը, ինչպես հավաստիացնում է Թեհրանը, ենթադրում է սահմանների փոփոխություն՝ խանգարելով Հայաստանի հասանելիությունն Իրանին։

Այսպիսով, Բաքվի եւ Թել Ավիվի համագործակցությունը ներառել է էլեկտրոնային լրտեսության ստեղծումը Ադրբեջանի հարավային սահմաններին՝ հետեւելու համար Իրանի գործողություններին։

Բաքուն նաեւ Մոսադին թույլ է տվել իր տարածքում ստեղծել առաջավոր օպերատիվ կայան Իրանի ներսում գործողությունների անցկացման համար՝ միաժամանակ Իսրայելին տրամադրելով իր օդանավակայանները, եթե Թել Ավիվը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու անհրաժեշտություն ունենա։

Սակայն Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը չի սահմանափակվում ռազմական ոլորտով, այլ տարածվում է նաեւ տնտեսական նախագծերի վրա։

Իսրայելական ընկերությունները մասնակցում են Արցախի «ազատագրված տարածքների» վերականգնման նախագծերին։

Վերջապես, հարկ է նշել, որ Իսրայելը խիստ կախված է Բաքվի նավթից. ՏՀԿ տվյալներով՝ 2021թ. նրա հում նավթի 65 տոկոսը ստացվել է Ադրբեջանից։

Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարդ դինամիկայի վերլուծությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում բացում է ռազմավարական, ռազմական եւ տնտեսական շահերի բարդ ցանց, որը ձեւավորել է հարաբերություններն այդ տարածաշրջանային խաղացողների միջեւ։

Դաշինքը, չնայած այն հաճախ անտեսում են ավելի լայն բանակռիվներում՝ հակամարտության հետ կապված, վճռական հանդիսացավ երկու կողմերի համար՝ փոխադարձ օգուտներ ապահովելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

Իսրայելի դերը՝ որպես սպառազինությունների խոշոր մատակարարի (հատկապես անօդաչուների), Ադրբեջանին զգալի առավելություններ տվեց ռազմական գործողություններում եւ օգնեց Բաքվին հաջող հարձակում իրականացնել ընդամենը 24 ժամում՝ ստիպելով Արցախին հանձնվել։

Այսպիսով, Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը դառնում է վճռական տարր ուժերի հավասարակշռության ձեւավորման եւ աշխարհաքաղաքական դինամիկայի համար Կովկասի տարածաշրջանում։

Այդ համագործակցությունը ընդգծում է տարածաշրջանների գլոբալ միահյուսումն ու տարածաշրջանային շահերի ընդլայնումը դրանց սահմաններից դուրս»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր