Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը. «Հրապարակ»          Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»       Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք    

18 հոկ 2023 12:42

ՀԱՄԱՍ, մենք կջնջենք ձեզ, ունեք 2 տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ հանձնվել

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվածում շարունակվող պատերազմում երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մահանալ:Այս մասին գրում է Al Arabiya-ն:


«Մեր ինքնաթիռները ձեզ կհասնեն ամենուր… յուրաքանչյուր հրթիռ ունի իր հասցեն։ Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամին», — ասել է Գալանտը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների օդաչուներին:


«ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել իրենց դիրքերում, կա՛մ անվերապահ հանձնվել: Երրորդ տարբերակ չկա։ Մենք կջնջենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը և կվերացնենք այն իր բոլոր հնարավորությունները», — հավելել է նա։


Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային օպերացիային, որը կարող է ամենազանգվածայինը լինել վերջին չորս տասնամյակում, գրում է Times of Israel-ը:


Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ ավարտում է իր նախապատրաստական աշխատանքները «օդից, ծովից և ցամաքից համակարգված հարձակման համար»:


Ցամաքային հարձակման հայտարարված նպատակներն են՝ «ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը և նրա ռազմական հնարավորությունների ոչնչացումը, Իսրայելի վրա Գազայի հատվածից ահաբեկչության սպառնալիքի վերացումը, պատանդների հարցի լուծումը և Իսրայելի սահմանների և նրա խաղաղ բնակիչների պաշտպանությունը»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր