Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

18 հոկ 2023 13:59

Արխիվը վառեցին ու նոր եկան Հայաստան, որ հանկարծ չիմանանք,30 տարի ավերակների էին վերածել, անունը Վարակնա դրել՝ լկտիաբար խաբելով հայ հանրությանը

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
30 տարի ավերակների էին վերածել, անունը Վարակնա դրել՝ լկտիաբար խաբելով հայ հանրությանը, թե դա մեր ազատագրված հայրենիքի մի մասնիկն է, իսկ իրականում հանրությունից գաղտագողի միջազգային բոլոր ռազբորկաներում այն անխտիր ներառելով «ետ վերադարձվող տարածքների» բոլոր փաթեթներում, փաստացի «նորօրյա մելիքներով» հողերը զոների բաժանած ու տասնյակ տարիներով բերք ու չասեմ ինչ աճացնելով… Արխիվը վառեցին ու նոր եկան Հայաաստան, որ հանկարծ չիմանանք, թե կոնկրետ որ բդեշխների խղճին է ծանրացած այսքան տառապանքն ու արյունը՝ ովքեր տասնամյկաներով հարստացան այդ հողերից, իսկ վերջում վրեն գրեցին ՀԱՅՐԵՆԻՔ ու դրեցին հայ զինվորի ձեռքը…

Հիմա լածիրակը 3 տարվա մեջ այս թաղամասն է արդեն կառուցել՝ օդանավակայանից ու մեծ մշակութային սրահից բացի…. Դե Հորադիզից ձգվող ու դեպի Զանգելան գնացող երկաթուղու, 6 երթևեկելի գոտով ավտոմայրուղու մասին չասեմ…
Ամբողջ աշխարհի առաջ մեզ թաղում է, որ մենք քանդել ենք քաղաքներ, ինքը կառուցում է, որովհետև «իրենն է»՝ անգիր իմանալով, որ իրենը չէ…
Սերժ Սարգսյանն էլ այսօր ասել է՝ թե ամբողջ աշխարհը գիտի, թե ով հանձնեց Արցախը… Հա, գնա ու հարցրա ամբողջ աշխարհին՝ ում նառատիվին է հավատացել այս 30 տարում ու որն էր «ավերչության» արդարացման ռոբասերժական նառատիվը և աշխարհում քանի մարդ էր հավատում ու արդարացնում, որ հանուն իբր Արցախի կարգավիճակի հետ փոխանակման կարելի էր այսպիսի պատկեր սարքել, որը ապշերոնի լածիրակը 3 տարի է օգտագործում է մեր դեմ՝ կանոնավոր մեծաքանակ «բարձրաստիճան զբոսաշրջիկներ» տանելով այնտեղ…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր