Վայոց ձորի մարզում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, կա վիրավnր          Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթnղական թեզերի պրnպագանդայով    

18 հոկ 2023 15:44

Ադրբեջանում անհանգստացած են. ինչո՞ւ ԱՄՆ-ն դեսպան չի նշանակում Բաքվում

Ադրբեջանում անհանգստության նշաններ կան, որ ԱՄՆ-ը չի շտապում դեսպան նշանակել այդ երկրում:


Ինչպես նշում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարկ Լիբիի թեկնածությունը ներկայումս սպասում է Սենատում քվեարկության, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը` նրան անվանելով «լիովին արժանի թեկնածու»: «Մարկ Լիբիի 30 տարվա դիվանագիտական ​​փորձը նրան դարձնում է արժանի թեկնածու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, և Պետդեպարտամենտը սպասում է նրա հավանությանը։ Մենք կոչ ենք անում Սենատին հաստատել Մարկ Լիբիին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որոշ ժամանակով հետաձգվել էր դիվանագետ Մարկ Լիբիի թեկնածության հաստատումը։


Նրա թեկնածությունը հաստատվել է այդ հանձնաժողովի կողմից, սակայն Սենատի վերջնական հաստատումը դեռ պետք է տրվի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր