Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

19 հոկ 2023 14:39

Տեսանյութ.ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. դատարկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  ներկայացրել է թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները։ Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում:

«Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր:

Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ էլ հեռանալու համար փոխադրամիջոց ստանալու նպատակով:

Տները, խանութներն ու գրասենյակները լքված են, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ»,- հայտնել են ԿԽՄԿ-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր