Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

20 հոկ 2023 10:18

Մեզ խելահեղ պատմական ամիսներ ու օրեր են սպասվում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր պաշտոնավարման ընթացքում, երկրորդ անգամ է հատուկ ուղերձով դիմել ժողովրդին:

Նա մի քանի առանցքային շեշտադրումներ է արել.
.այսօր շտապ բյուջետային հարցումով դիմելու է Կոնգրես՝ Ուկրաինային ու Իսրայելին աջակցելու նպատակով
.Ինչքանով Վաշինգտոնը կարող է երկու ճակատով արդյունավետ իրացնել համաշխարհային հեգեմոնի կամ «ամերիկյան բացառիկության» իր առաքելությունը, ցույց կտա ժամանակը,
.Ուկրաինային աջակցությունը համարել է «խելամիտ ներդրում»՝ շարունակելով հավատարիմ մնալ պրոքսի պատերազմի տրամաբանությանը,
.«խելամիտ ներդրում» ձևակերպումն այս պարագայում ցինիկ, բայց օբյեկտիվ է հնչում, որովհետև Վաշինգտոնը գերադասում է Ռուսաստանի հետ պատերազմել ոչ թե սեփական մարդկային ռեսուրսի հաշվին, այլ՝ «մինչև վերջին ուկրաինացին» բանաձևով,
.կարծում է, որ Իսրայելի իշխանությունները «չպետք է կուրանան զայրույթից», շեշտը դնում է Իսրայելին ուժեղ աջակցության վրա՝ կանխելու համար պատերազմի տարածումը, մյուս կողմից՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ աջակցում է երկու պետության սկզբունքին,
.Խնդիրն այն է, որ Բայդենի մերձավորարևելյան վերջին այցը ձախողվել է: Հորդանանում քառյակի գագաթաժողովի տապալումը հուշում է, որ առնվազն արաբական աշխարհը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի անաչառ ու բարեխիղճ միջնորդությունը(այս միտումն ավելի է խորանալու Գազայի հատված Իսրայելի ցամաքային հնարավոր ներխուժումից հետո):
 
Ամփոփում. Բայդենի ելույթը, մեծ հաշվով, ուղղված է համաշխարհային տուրբուլենտության ու քաոսի մեծացմանը: Մեզ խելահեղ պատմական ամիսներ ու օրեր են սպասվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր