Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 հոկ 2023 10:49

ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ստորգետնյա բունկերը կդառնան «աշխարհի ամենամեծ գերեզմանատունը». Իսրայելը «կանաչ լույս» է ստացել Գազայում գործողության համար

Իսրայելական բանակը կանաչ լույս է ստացել Գազայի հատված մտնելու համար, հենց որ զինվորականները պատրաստ լինեն։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը հայտնել է Իսրայելի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Նիր Բարկատը, ով երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամ է։

«Բանակին կանաչ լույս տրվեց: Իսրայելի կառավարությունը որոշում կայացրեց և բանակին կանաչ լույս տվեց [Համասը] ոչնչացնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ զինված ուժերը դա կանեն, երբ պատրաստ լինեն։

Նախարարը հրաժարվել է մանրամասնել ռազմական ծրագրերը։ «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք մեր պատանդներին վերադարձնելու, նրանց ողջ վերադարձնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի «առաջին և վերջին առաջնահերթությունը» ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ստորգետնյա բունկերը կդառնան «աշխարհի ամենամեծ գերեզմանատունը», հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր