Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

20 հոկ 2023 11:09

Անհարմար և անպատասխան հարցեր մի հիպոթեզից. ինչո՞ւ են փրփրակալել մետաստազները․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Անհարմար և անպատասխան հարցեր մի հիպոթեզից. ինչո՞ւ են փրփրակալել մետաստազները

Հիպոթեզ. սկզբունքորեն ալիևը շահագրգռված պետք է լիներ, որ Արցախի «կազմալուծումը» լիներ ոչ թե ժամանակատար պրոցես՝ մինչև 2024թ. հունվարի 1-ը, այլ նույնքան արագ, որքան Արցախի ՊԲ զինաթափումը, մանավանդ, որ արցախցիները բոլորը բռնեցին բռնագաղթի ճանապարհը՝ հայաթափված թողնելով ողջ Արցախը:
 
Ըստ այդմ՝ բացատրության կարիք ունի, թե ովքե՞ր էին շահառուները, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները թղթի վրա «գործառնեն» մինչև 2023թ. տարեվերջ ու ի՞նչ է դա նշանակում, կամ ինչո՞ւ էր դա այդպես գրվել….

1. Կարող ենք շահառուների մեջ առաջինը նշել ռուսներին, որոնք իբրև թե տըեսականորեն կցանկանային, որ հայերից վերադարձողներ լինեն, ասենք՝ 15 տոկոս, ինչպես ստեփանակերտյան տեսաուղերձում բերանից թռցրել է Ստեփանակերտում մնացած ռուս Միշան: Բայց, ի սեր Աստծո, ռուսները Արցախը Ադրբեջանին նվիրելու ու այնտեղից «սահուն»` մեղքը Հայաստանի վրա գցելով հեռանալու գործարքը ալիևի հետ կնքել են 2022թ. փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից 2 օր առաջ, ռազմավարական փոխգործակցության պայմանագրով, իսկ դրա ժամկետները համաձայնեցրել են 2023թ. ամռանը Սոչիում Պուտին- Էրդողան հանդիպման ժամանակ: Այլապես Ռուսաստանը կընդուներ 2022թ. Սոչիի հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ Արցախում ռուս խաղաղպահների մնալը հետաձգել 15-20 տարով, ապա դեկտեմբերին Հայաստանի հարուցած ՄԱԿ ԱԽ նիստում չէին տապալի այն հայտարարությունը, որով միջազգայնորեն լեգիտիմացվում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու ռուս խաղաղապահների միջազգային մանդատը, իսկ 2023թ. փետրվարից հետո էլ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումով Ադրբեջանին կստիպեին բացել Լաչինի միջանցքն ու վերականգնել հետնոյեմբեր9-յան ճարտարապետությունը՝ իրենց գերակա դերակատարումով… Բայց բոլոր այս հնարավորություններն իրենք փակեցին ու մերժեցին, որքան էլ Հայաստանն այդպիսի պասեր նետել էր Մոսկվային… Այնպես որ այս բացատրությունը արագ հերքվում է:

2. Հաջորդ ու միակ շահառուն Արցախի ու Հայաստանի նախկին նախագահներն են, ովքեր տպավորիչ ունեցվածք ու բիզնեսներ են ունեցել ու թողել Արցախում….
Եվ, ըստ այդմ՝ անհարմար հարցեր…

1. Արդյո՞ք այս վարկածի մասին չի խոսում այն փաստը, որ Արցախի նախկին նախագահները հրաժարվել են Հայաստանի իշխանությունների առաջարկից՝ ուղղաթիռներով գալ Երևան, քանի որ գույքի, բիզնեսների ու ունեցվածի բարեհաջող իրացման հարցերը լուծված չէին ու արդյունքում հայտնվեցին կամ նախըտրեցին հայտնվել Բաքվի բանտում….

2. Արդյո՞ք այս հիոպթեզի օգտին չի խոսում այն փաստը, որ Երևանում ԼՂ ներկայացուցչությունում Արցախի նախագահի աթոռը զավթած խմբի խորհրդավոր ժողովներում քննարկվում էր մինչև տարեվերջ իշխանազավթ խմբակի՝ պատգամավորների, նախարարների, պետական աշխատողների /որոնք կազմել են Արցախի բնակչության 70 տոկոսը…/ աշխատավարձերը վճարելու պահանջի առաջադրման հարցերը… Որովհետև, դա պետք է նշանակեր Հայաստանից ավանդաբար Արցախին տրամադրված տպավորիչ /անցած տասնամյակների համեմատությամբ/ բյուջեի տրամադրում ու դրա տնօրինում, այդ թվում՝ հաջորդ հարցի մեջ առկա խնդիիրների լուծման նպատակով…

3. Արդյո՞ք այս վարկածի օգտին չի խոսում Հայաստանում թեժացող այն խոսակցությունները, որ սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո Արցախի պետական բյուջեի հաշվին գնվել են կամ որպես գնում են ձևակերպվել որոշ մարդկանց միլիոնանոց անշարժ գույքերը, առանձնատները, ռեստորանները…

4. Արդյո՞ք այս վարկածի օգտին չի խոսում այն, որ դեռևս մինչև տարհանվելը արցախցիները, նրանց թվում և Սամվել Բաբայանը ահազանգում էին օրերով պետական արխիվը վառելու մասին, որն անհետացրեց պետության կողմից այդ բիզնեսների, ունեցվածքի գնման փաստաթղթերը…

5. Արդյո՞ք այս փաստի օգտին չի խոսում այն, որ Բակո Սահակյանի սանիկին Սամվել Շահրամանյանը իր վերջին հրամանագրերից մեկով նշանակել է Արցախի «լուծարված» նախագահական ինստիտուտի աշխատակազմի ղեկավար, որպեսզի մինչև 2024թ. հունվարի 1-ը ալիևի ներկայացուցիչների ու ռուս խաղաղպահների հետ միասին կարգավորեր այդ և այլ հարցեր, իսկ Երևան տեղեկատվություն էր փոխանցվում, թե նա Ալիևի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետի պաշտոնակատար….

6. Արդյո՞ք այս հիպոթեզի օգտին չի խոսում այն, որ եթե հաջողվեր Հայաստանի բյուջեից պոկել ու հատկացնել տալ ֆինանսավորման չտրամադրված մասը, հասարակայնորեն լեգիտիմացնել Արցախի պետական մարմինների աշխատողների աշխատավարձը մինչև հունվարի 1-ը վճարելու պահանջը, ապա կվճարվեին նաև այրված արխիվներում գնված տների, ռեստորանների համար դեռևս չվճարված «փոխհատուցումները» որպես պետական գնում, իսկ փաստաթղթային հիմքեր էլ պետք չէին գա, քանի որ դրանք այլևս այրված էին…

7. Արդյո՞ք այս հիպոթեզի օգտին չի խոսում այն փաստը, որ այս թեմաները շոշափող Թաթուլ Հակոբյանի, պարզվում է՝ անգամ իմ /որ դրան ու այլ հարցերի անդրադարձել եմ/ ու այլոց դեմ քարոզչական արշավ է սկսվում հատկապես երկրորդ ու երրորդ նախագահների, վերջինիս փեսա Միքայելի մեդիա ու անտիֆեյքային տղեկների, գազարամազիկային տիկնանց ու մետաստազների, փեսայի ընկեր Արթուր Վանեցյանի ու փեսայի ընկեր Թագուհի Թովմասյանի ժողովուրդ-ների կողմից….

8. Արդյո՞ք այս հիպոթեզի օգտին չի խոսում այն փաստը, որ Արցախում իշխանազավթումը ջերմորեն ողջունած Սերժ Սարգսյանի փեսա Միքայելի ու Արթուր Վանեցյանի ընկերուհի Թագուհի Թովմասյանի թերթով են հիմնականում սլիվներ գնում Սամվել Շահրամանյանին «մոտ կանգնած աղբյուրներից», մուղամներով արդարացնելով վերջինիս, իշխանազավթ նախկին նախագահների ու խմբակի «հերոսություններն» ու բացառելով, որ Արցախում հնարավոր էր այլ զարգացում ունենալ Սամվել Բաբայանի կամ մեկ ուրիշի դեպքում, քանի որ Ադրբեջանը նրանց կատեգորիկ համաձայն չէր, իսկ Սամվել Շահրամանյանը ակամայից անայլընտրանք էր….

9. Արդյո՞ք այս ամենը չի պատճառը, որ Արցախի Չնախագահ Շահրամանյանը խոստացել է պարզաբանումներով հանդես գալ, որովհետև վիճակը լուրջ է՝ փողերը չտրվեն, Արցախում կորցված բիզնես ու այլ գույքերը կորում են, քանի որ Ալիևն էլ այնտեղ փոխանակ գնահատելու Արցախի ժողովրդի հիմնադրած պետըականությունը մեկ օրում լուծարելու նախկին նախագահների մատուցած ծառայությունները նրանց անսպասելիորեն ձերբակալեց…
Հետգրություն. Ու կապ չունի, թե ով որ բեսեդկայում որքան իրեն պատեպատ կտա Թաթուլ Հակոբյանի, Սամվել Բաբայանի, իմ կամ մեկ ուրիշի թեմաներով: Ու կապ չունի, թե նրանք որքան կլածիրականան մեր մասին իրենց գնահատականներում: Ու նրանք այս կյանքում լիքը բան պետք է անցնեն ու իմանան հայտնվելու համար այն արտաքին ու ներքին միջավայրերում, որի համար իրենց փսլինքը թափվում է այլևս ամեն ինչից զրկված լինելու պատճառով, ու որտեղ մենք հայտնվել ենք նախկինում ու հայտնվում ենք այժմ՝ ոչ ամենևին մեր «չինարի» բոյի կամ գեղեցիկ աչքերի համար, այլ բացառապես վերլուծական, մեկնաբանելու կարողությունների ու հասարակության, մեր զրուցակիցների /ներքին ու արտաքին/հետ շատ ազնիվ ու բաց լինելու շնորհիվ, նրանց առջև չկեղծելու, ի հակառակ այլոց՝ փեսաների, վոյինների կամ որևէ իշխանավորի լաքեյ ու ջնջոց չլինելու համար…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր