Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

20 հոկ 2023 12:09

ԶԼՄ-ների առաջ խոսել չեմ կարող, քանի որ ինչ- որ պետք է ասվի, շատ մեծ վտանգներ է պարունակում

Արցախի ներկայացուցչության դիմաց քաղաքացիների հետ զրուցելու դուրս եկավ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ չի կարող ԶԼՄ-ների առաջ խոսել, քանի որ ինչ որ պետք է ասի, շատ մեծ վտանգներ է պարունակում։

«Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք։ Ինչը էստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, և ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորի և ձեր ընտանիքների համար։ Իմ կայացրած որոշումների համար եմ ես պատասխանատու։ Մենք ևս մի հայրենիք ունենք, ՀՀ-ն, և ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ, բոլորիդ հետ հանդիպեմ, քննարկեմ»,- ասաց նա։

Արցախի նախագահի խոսքը հաճախակի ընդհատվում էր քաղաքացիների մեկնաբանությունների պատճառով։ Նրանցից մեկը ասաց, որ ՀՀ իշխանությունը չի վստահում Շահրամանյանին, դրա համար հանդիպումներ չեն լինում, ինչին արձագանքելով՝ վերջինս նշեց, որ դա քաղաքացու կարծիքն է, որ չեն վստահում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր