Պուտինը ձախողեց, և նա շարունակում է ձախողել. Ուկրաինան վերադարձրել է օկուպացված տարածքի ավելի քան 50%-ը. Բայդեն
![](https://gdb.rferl.org/c3710000-0aff-0242-9cc2-08d9ef8961f2_w1200_r1.jpg)
«Ուկրաինան վերադարձրել է ժամանակին ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքի ավելի քան 50 տոկոսը», - հայտարարել է Բայդենը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ ավելի քան հիսուն երկրի կոալիցիայի կողմից Կիևին աջակցության արդյունքում:
Բայդենը հայտարարել է, որ Պուտինը դիմել է Իրանին և Հյուսիսային Կորեային՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր և զինամթերք գնելու՝ ուկրաինական քաղաքներն ու ժողովրդին ահաբեկելու համար:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ ամերիկյան զորքերը կռվելու չեմ ուղարկի Ուկրաինա: Այն ամենը, ինչ Ուկրաինան խնդրում է, օգնություն է՝ զենքի, զինամթերքի, կարողությունների, ներխուժող ռուսական ուժերին իրենց հողից դուրս մղելու կարողության և հակաօդային պաշտպանության համակարգերի համար»,-ասել է նա: