Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

20 հոկ 2023 14:35

Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում.Հստակ պահանջներ ներկայացնեիք, բայց փոխարենը ասում էիք «մունք պալիծիկին խառնվումչնք, լահանդի պանիկավատք անում»

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձամբ ես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում ժողովրդին տարհանելու համար, որովհետև նա տղամարդավարի ստանձնեց որոշում կայացնելու պատասխանատվություն և փրկեց 120 000 մարդու կյանք։
Բոլոր նրանք, ովքեր այդ պահին եղել են Արցախում, շատ լավ պետք է հիշեն, թե ինչպիսի իրավիճակ էր…իսկ բողոքողները թող մեկ անգամ իրենք իրենց հարց տան, որ եթե իրենք լինեին այդքան մարդկային կյանքերի պատասխանատու, ապա ինչպես կվարվեին։

Եվ մի խորհուրդ՝ եթե բացարձակ տեղյակ չեք քաղաքական գործընթացներին և պետական կառավարման վերին օղակներում կատարվող իրադարձություններից ու որոշումների կայացումներից, անիմաստ քայլերի մի դիմեք և պահանջեք հարցերի հրապարակային պատասխաններ։
Դուք Արցախում պետք է ամեն օր բողոքի ակցիա անեիք և հստակ պահանջներ ներկայացնեիք, բայց փոխարենը ասում էիք «մունք պալիծիկին խառնվումչնք, լահանդի պանիկավատք անում և այլն»
Ներկա իրավիճակում մի մեծ մեղքի բաժին էլ Արցախի «քաղաքականությամբ չզբաղվող» իներտ անտարբեր մասսան ունի և պետք չի թացը չորի հետ խառնել։
Դեռ այսքանը…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր