Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

21 հոկ 2023 10:17

Ադրբեջան են բերվել թուրքական F16-եր և ուղղաթիռներ. Պետք չէ բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է

Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։


Էական է նաև այն, որ թեև ֆորմալ զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։




Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա։


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր