Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

21 հոկ 2023 11:10

Եվ զարմանալու բան չկա, որ պարզ արցախցիները էս թախտաքբիթիների յախեքից բռնելու են, շատ էլ լավ են անելու. Մեհրաբյան

Կոնֆլիկտը   երեկվա բռնագաղթի ենթարկված, տնավեր եղած եւ թալանված արցախցիների եւ գանգ կոտրող «բիրդան նախագի» թայֆի բաշիբուզուկների միջեւ, որի ականատեսը դարձավ Երեւանը՝ «ծնվել է» Երեւանում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ շարունակելով.

«Բացատրեմ։

Ի՞նչ էր անում Երեւանը 2018-ից հետո։ Այո, աննորմալ քանակի եւ իր կողմից վերահսկողությունից դուրս եկող փող էր տալիս էս ուռոդներին, շատ լավ իմանալով, որ լափելու են, որ էդ փողով հոռհոռելու են ու որպես անաղուհաց ռուZZիշուն՝ աշխատելու են ռուZZի օգտին եւ ընդդեմ Հայաստանի։ Ու շատ լավ իմանալով, որ միեւնույն է՝ դրանք մարդ չեն դառնալու, զորիբալայանի ինկուբատորում սերված ու բուծված՝ մուխաննաթ ու մունդառ կռիսի բնույթից ելնելով, բայց ասում էին, որ «վստահում են Արցախի ղեկավարությանը»։

Լո՞ւրջ։ Ու հետո գործը հասավ նույնիսկ նրան, որ 2007-ից «պետնախարար աշխատած», հազար տեղ նստող ու երկու հազար բան ասող, սուտասան ու օդ տատանող քայլող հաստաղիք փալասին սատարում են, որ «նախագա» ընտրվի, «պիլյաժների» մասին էշ-էշ դուրս տալով։

Ի՞նչ չէ՛ր անում Երեւանը։ Անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքով Հայաստանում բազմաթիվ նախկին չինովնիկներին դեմ տալով՝ այդպես էլ ՈՐԵՒԷ ՄԵԿ վարույթ չհարուցվեց՝ էս ուռոդների կողմից Արցախում թալանած ու Երեւանում պարտակած հսկայական քանակի օբյեկտների հետ կապված։ Ու շատ լավ իմանալով, կրկնում եմ՝ որ միեւնույն է՝ մարդ չեն դառնալու, մուխաննաթ կռիսի բնույթից ելնելով, ու մտածելով, թե բավական է «հարկային դաշտ բերել», թող «սպիտակով աշխատեն»՝ բոլ ա։ Կարծես, հնդկական կով են, սիգնալ տալ չի կարելի։

Ավարտվեց նրանով, որ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ երբ Երեւանում իշխանությանը Մոսկվան ու հինգերորդ շարասյունը նեղն էին գցում արած եւ չարած սխալներից օգտվելով՝ էս անաղուհաց ռուZZիշները կանգնում էին ռուZZի ու հինգերորդ շարասյան կողքին, տակից կռիսավարի ամեն կարգի ստորություններ անելով։ Իսկ վերջում երբ ձեր «սիրելի եւ վստահելի» փալաս «պիլյաժը» արդեն չէր դիմանում «առերեսմանը» պադվալի թախտաբիթիների հետ՝ ընկրկեց, եւ վեր բարձրացան մի խումբ անհայրենիք, անողնաշար, ռուZZին փորի վրա սողալով քոծություն անելուն պատրաստ կենցաղային օղռաշները։ Ու իրավիճակը դարձավ անշրջելի․․․

Եվ զարմանալու բան չկա, որ պարզ արցախցիները էս թախտաքբիթիների յախեքից բռնելու են։ Շատ էլ լավ են անելու։ Երեւի, Երեւանում չեն պատկերացրել կամ չեն ցանկացել հավատալ, թե ինչ աստիճանի անասուն են սրանք։ Եվ չեմ կարող չնշել, թե որքա՜ն վեհություն ու նրբանկատություն կա պարզ արցախցիների մոտ․․․
Անկախ ամեն ինչից, նայում ենք առաջ։ Սա էլ կհաղթահարենք, եւ բարո՛վ եք եկել Հայաստան, ձեր եւ բոլոր հայերի ընդհանուր տուն։ «Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես»։

Նույնիսկ եթե այսօր տուն չունես, ոչինչ, վաղը կունենաս։ Որովհետեւ դուք ձեր երախտագիտությամբ եւ պարզությամբ ապացուցեցիք, որ դուք ձեր տանն եք, տունը նաեւ ձերն է։

Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր