Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

21 հոկ 2023 12:10

Մի շարք երկրների կառավարություններ կոչ են արել իրենց քաղաքացիներին հեռանալ Լիբանանից

Մի շարք երկրների կառավարություններ կոչ են արել իրենց քաղաքացիներին՝ առաջիկա օրերի ընթացքում հեռանալ Լիբանանից։

Նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Իրանի իսլամական հանրապետությունը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Լիբանան և այնտեղ գտնվող բրիտանացիներին կոչ արել լքել երկիրը, լանի դեռ կան կոմերցիոն չվերթները։

Իրենց քաղաքացիներին ուղղված նման հայտարարություններով են հանդես եկել նաեւ ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան, Բելգիան, Հոլանդիան, Սաուդյան Արաբիան։ Այցերից ձեռնպահ մնալու կոչով են հանդես եկել նաեւ ՌԴ-ն, Քուվեյթը, ԱՄԷ-ն։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ընդլայնվելու նշաններ է ցույց տալիս. Իսրայելը հարվածներ է հասցրել նաեւ Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» խմբավորումներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր