«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

23 հոկ 2023 10:17

Սա ավելի շուտ ողջ մահմեդական ումմայի ճակատամարտ է.Ալ-Քաիդան և ԻՊ-ը կոչ են արել հարձակվել Իսրայելի, ԱՄՆ-ի և հրեաների թիրախների վրա

«Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» (ԻՊ) կոչ են արել իրենց հետևորդներին հարձակվել Իսրայելի, ԱՄՆ-ի և հրեաների թիրախների վրա՝ բարձրացնելով ահաբեկչական բռնությունների ավելի մեծ հավանականությունը Մերձավոր Արևելքում կամ Արևմուտքում, գրում է The Guardian-ը:

Անցած երկու շաբաթվա ընթացքում մի շարք հայտարարություններում Ալ-Քաիդայի մասնաճյուղերը շնորհավորել են Համասին «Իսրայել ներխուժելու» համար:

Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարձակումը, որը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել և սպանել ավելի քան 4500 պաղեստինցիների, վրդովմունք է առաջացրել ամբողջ իսլամական աշխարհում: Փորձագետների կարծիքով՝ սա հնարավորություն է տալիս ծայրահեղական խմբավորումներին։

Սոմալիում «Ալ-Քաիդայի» մասնաճյուղը «Ալ-Շաբաաբ»-ը հայտարարել է, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում պարզապես «Իսլամական խմբավորումների ճակատամարտ չէ հատկապես Պաղեստինի երկրում, այլ ավելի շուտ ողջ մահմեդական ումմայի ճակատամարտը»: «Մահմեդականները պետք է համախմբվեն և ամեն ինչ անեն՝ աջակցելու մոջահեդներին ընդդեմ հրեաների և նրանց կեղծավոր անհավատ դաշնակիցների»:

Հնդկական թերակղզում, Եմենում և Սիրիայում «Ալ-Քաիդայի» մյուս մասնաճյուղերը նման հայտարարություններ են արել:

Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայում «Ալ Քաիդայի» մասնաճյուղերը գովաբանել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա և կոչ են արել հետագա բռնություն կիրառել հրեաների դեմ, հայտնում է Long War Journal լրատվական կայքը, որը մասնագիտացած է իսլամիստների բռնությունների վրա:

Անցյալ շաբաթ MI5-ի և ՀԴԲ-ի ղեկավարներն ասել են, որ հրեական համայնքները և այլ խմբերը կարող են վտանգվել առանձին դերակատարների, Իրանի կամ զինյալների կողմից: Նույնիսկ Գազայի պատերազմից առաջ եվրոպական իշխանությունները նախազգուշացրել էին մայրցամաքում իսլամիստական ​​ահաբեկչության աճի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր