«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

23 հոկ 2023 10:35

Արցախում տեղի ունեցածը ձեր սեփական ողբերգությունն է. այդ «թթու ջուրը» ՌԴ ներկա և ապագա ղեկավարները դեռ խմելու են

ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը հայտարարել է, թե «տեղի ունեցածը (Արցախի հանձնումն ու արցախահայերի բռնագաղթը) Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ողբերգություն»: 


Ինչքան էլ դժվար լինի դեսպանի խոսքին վերաբերվել առանց էմոցիաների, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Կոպիրկինն անկեղծ է: Մոսկվայի համար տեղի ունեցածը չի կարող ողբերգություն չլինել՝ թե մարդկային, թե քաղաքական և թե աշխարհաքաղաքական առումով:


Անկախ նրանից, թե ինչպիսի «փաստարկներ» ու «արդարացումներ» կհնչեցվեն, միևնույնն է՝ Մոսկվան կորցրել է ՌԴ-ի հանդեպ աշխարհում ամենամեծ համակրանքն ունեցող արցախահայերի (և ոչ միայն) լոյալությունը: Միաժամանակ, ՌԴ-ն վերածվել է մարդկային ու աշխարհաքաղաքական «ֆուֆլոյի», որի «թթու ջուրը» ՌԴ ներկա և ապագա ղեկավարները դեռ խմելու են:


Դեսպանը շատ լավ հասկանում է, որ հայերի ընկալումներում Մոսկվան այլևս Մոսկվա չէ, Մոսկվան՝ Տիզբոն է: Մյուս կողմից՝ վիճակը ինչ-որ կերպ շտկելու համար ՌԴ-ն ստիպված է լինելու ահռելի ռեսուրսներ ծախսել և ջանքեր գործադրել: Այնպես որ, դեսպանը ճիշտ է ասում՝ տեղի ունեցածը նաև Ռուսաստանի համար է ողբերգություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր