Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

23 հոկ 2023 12:35

Էրդողանը նոր առճակատման է գնում Հայաստանի հետ.Հայաստանն այս փուլում չի գրավում միջազգային հանրության ուշադրությունը

Ներկայումս աշխարհում երկու հիմնական ռազմական հակամարտություն է տեղի ունենում՝ Ուկրաինայում և Գազայի հատված-Իսրայելում, սակայն հավանական է, որ մյուս թեժ ռազմական ճակատները, որոնք վերջերս փակվել էին, օրինակ՝ Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ճակատը, կարող է բացվել՝ կախված իրադարձությունների զարգացումից, գրում է հունական Pentapostagma պարբերականը։


Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն Ադրբեջան են ժամանել՝ մասնակցելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին, նշում է հունական լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ զորավարժությունները պետք է տեղի ունենան հոկտեմբերի 23–25-ը տարբեր ուղղություններով՝ ներառյալ Բաքու քաղաքը, Նախիջևանը և գրավյալ Արցախը, շեշտում է լրատվամիջոցը։


«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունը Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո՝ Սյունիքի հարավային շրջանը գրավելու նպատակով, որով անցնում է Զանգեզուրի միջանցքը, որը կկապի Թուրքիան և Նախիջևանը Ադրբեջանի հետ, իսկ այնտեղից Կասպից ծովով Մերձավոր Արևելքի երկրների հետ, Էրդողանը փոխեց իր մարտավարությունը։


Այսկերպ նա փորձեց ավելի մոտենալ Իրանին՝ հրապուրելով նրան՝ առաջարկելով, որ միջանցքի մի մասն անցնի Իրանով, ոչ թե Հայաստանով, որպեսզի շրջանցի ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հակազդեցությունը:


Էրդողանի այս քայլը լուրջ ծուղակ է Իրանի համար, քանի որ եթե նույնիսկ Զանգեզուրի միջանցքի մի մասն անցնի Թեհրանով և վերահսկվի նրա կողմից, այն, այնուամենայնիվ, կունենա երկարաժամկետ բացասական հետևանքներ, քանի որ հայտնի է, որ երկրի ադրբեջանական փոքրամասնության զգալի մասն ապրում է երկրի հարավային նահանգներում, որոնք սահմանակից են Հայաստանին, ուստի նրանց անջատման վտանգը կտրուկ կաճի։


Սակայն ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմը մերձեցրել է Իրանին և Թուրքիային ընդդեմ իրենց ընդհանուր թշնամու՝ Թել Ավիվի, ինչի արդյունքում, մեր գնահատմամբ, Թեհրանը հանդուրժողականություն կցուցաբերի Անկարայի նկատմամբ Զանգեզուրի միջանցքի հարցում։


Արդյունքում, միջազգային իրադարձությունների պատճառով Հայաստանն այս փուլում չի գրավում միջազգային հանրության ուշադրությունը, և այդպիսով Էրդողանն ու Ալիևը փորձում են ռազմական հզորություն ցուցադրել «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունների միջոցով՝ համոզելու Երևանին ընդունել Զանգեզուրի միջանցքի բացման իրենց պայմանները»,-գրում է հունական պարբերականը։


Աղբյուրը՝ news.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր