Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում փակ փողոցներ կլինեն          Մայիսի 20-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ․ «Հրապարակ»    

23 հոկ 2023 14:10

Ավելի քան 3 000 մարդ.20 ավիացիոն եւ թռչող սարքեր... Հայաստանի սահմանների մոտ սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

Հայաստանի սահմանների մոտ սկսվել են մարտավարական զորավարժություններ Ադրբեջանի բանակի եւ Թուրքիայի Զինված ուժերի մասնակցությամբ։ Դրանք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» անվանումը։


Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվելու են Բաքվում, Նախիջեւանում եւ Արցախի օկուպացված տարածքներում, գործադրվել են մոտ 3 000 մարդ, 130 միավոր զրահատեխնիկա, 100 հրետանային սարք, ավելի քան 20 ավիացիոն եւ թռչող սարքեր, ինժեներական տեխնիկա եւ փոքր բոտեր։ «Ժամանակակից մարտի մեթոդների օգտագործմամբ կկատարվեն տարբեր առաջադրանքներ հրետանու, ավիացիայի եւ այլ զորատեսակների կիրառմամբ, կամուրջներ կգցվեն գետերի վրայով, կիջեցվի դեսանտ պայմանական հակառակորդի թիկունքում։ Համատեղ տակտիկական զորավարժություններում հիմնական ուշադրությունը կհատկացվի մարտական համախմբման ապահովմանը՝ զորքերի փոխգործակցությամբ, կառավարման կատարելագործմամբ, փորձի փոխանակմամբ եւ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմամբ»,- մեջբերել է ԶԼՄ-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր