Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

23 հոկ 2023 14:30

ՌԴ-ն մերժել է Գուրգեն Արսենյանի ագրեմանն իբրև դեսպան իր հակառուսական ելույթների համա՞ր

Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Այս մասին 24News-ին հայտնեցին իրազեկ աղբյուրները։


Հիշեցնենք, որ մամուլում վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել առ այն, որ իշխանությունները մտադիր են փոխել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Գուրգեն Արսենյանին։ Ռուսական կողմը, սակայն, ագրեմանները մերժելու որոշում կայացնելուց ըստ ամենայնի հաշվի է առել Արսենյանի հակառուսական մի շարք հայտարարությունները խորհրդարանում։ Մասնավորապես, Մոսկվայում տարօրինակ են համարել Երևանի ցանկությունը դեսպան ուղարկել մարդու, որը հայտարարել էր, թե «Ռուսաստանի ղեկավարությունը խանգարում է Հայաստանին ամրացնել երկրի անվտանգությունը»։


Ի դեպ, ինքը՝ Արսենյանը, վերջին շրջանում աշխատում էր աչքի չընկնել հակառուսական հայտարարություններով, ու թերևս դա է պատճառը, որը չմասնակցեց Հռոմի ստատուտի քվեարկությանը։


24News-ը կապ հաստատեց նաև Գուրգեն Արսենյանի հետ, ով չհերքեց, որ իր թեկնածությունը դիտարկվում է իբրև դեսպան, բայց մերժման մասին հարցին ի պատասխան կոպիտ տոնով ընդհատեց՝ ու ասաց՝ «մերժումը տեսե՞լ ես, որ հարցնում ես»։ Դիտարկմանը, որ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ ենք տեղեկանում, որ ագրեմանները մերժել են, Արսենյանը պատասխանեց. «Վերջացավ, ձեր աղբյուրները ձեզ բան են ասել, իրենցից էլ ճշտեք, հաջողություն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր