Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

23 հոկ 2023 16:13

Տրամաբանությունը Ձեզ ի՞նչ է ասում, եթե մերժել են, ուրեմն մի բան առաջարկել են, չէ՞. Էդ էլ գնալուս մասին հարցի պատասխանը

Ըստ 24news-ի աղբյուրի՝ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմանը ռուսական կողմը մերժել է, և նա չի կարող դառնալ ՌԴ-ում Հայաստանի դեսպան։


MediaHub-ի հետ զրույցում լուրն Արսենյանը կտրականապես հերքեց՝ վստահեցնելով, որ ապատեղեկատվություն է։


Ճշտող հարցին, թե կոնկրետ ո՞ր մասն է ապատեղեկատվություն, որ ինքը դառնալուէ դեսպան, թե՞ որ իրեն մերժել են.


«Երկրորդը»,- նշեց նա։


Քանզի Գուրգեն Արսենյանը տարբեր լրատվամիջոցների տարբեր պատասխան է տվել, ստորև ներկայացնում ենք մեր հարցն ու պատասխանը՝ առանց խմբագրման։


- Ձեզ չեն մերժել, այսինքն՝ դեսպան դառնալո՞ւ եք։


- Արդեն յոթերորդ լրագրողն եք, որ նույն հարցով դիմում եք, ապատեղեկատվություն է, էլ ո՞նց ասեմ։


- Այսինքն՝ ո՞րն է ապատեղեկատվություն, որ դեսպան դառնալու հարց կա՞ր, թե՞ որ մերժել են։


- Դուք ապատեղեկատվության բանով եք զբաղված էլի։ 


- Պարոն Արսենյան, ես Ձեզ ամռանն էլ էի զանգել՝ ճշտելու, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Ձեզ դիտարկում են որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան, այն ժամանակ էլ հստակ չպատասխանեցիք, ասացիք, որ հանգստանում եք։ Հիմա էլ գրում են՝ մերժել են, դուք ասում եք՝ ապատեղեկատվություն է։ Ի՞նչն է ապատեղեկատվություն, որ գնալո՞ւ եք, թե՞ որ մերժել են։


- Եկեք մի հարց ես տամ, էլի։ Տրամաբանությունը Ձեզ ի՞նչ է ասում, եթե մերժել են, ուրեմն մի բան առաջարկել են, չէ՞։ Բա եթե առաջարկել են, կարո՞ղ ա առանց մարդու համաձայնության առաջարկեին։ Էդ էլ գնալուս մասին հարցի պատասխանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր