Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

24 հոկ 2023 12:40

Ադրբեջանում խոսակցություններ են սկսել այն մասին, որ «Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի Ադրբեջանին»

Ադրբեջանում խոսակցություններ են սկսել այն մասին, որ «Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի Ադրբեջանին»։ Այս միտքը Միլի մեջլիսի այսօրվա նիստում արտահայտել է պատգամավոր Ջեյհուն Մամեդովը, տեղեկացրել է APA-ն։


Պատգամավորը նշել է, որ «Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի ամբողջ ենթակառուցվածքի քայքայման եւ 10 000 կիլոմետր տարածքում մշակութային ժառանգության ոչնչացման համար»։


Ադրբեջանական սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում նաեւ տարածվում է տեղեկություն վերաբնակվել ցանկացողների մասին, անկախ գրանցման վայրից, Արցախի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում։ Առայժմ այս տեղեկությունները պաշտոնական մակարդակով թույլ հերքվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր