Որպես «սկանդալային երևույթ» թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը          Տեսանյութ.«Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին       Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները»    

24 հոկ 2023 13:02

Ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել.Զենք պետք էր շուտ ձեռք բերել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս

Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ  խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի  հայտարարություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:


«Պատերա՞զմ, թե՞ խաղաղության` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է», - նշեց նա:


Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում: Ըստ նրա` ամենալուրջ վտանգը կայանում է նրանում, որ Հայաստանը չդառնա արևմուտքի, հյուսիսի ու հարավի բախման թատերաբեմ:


«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվում է բախումների թատերաբեմի: Մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
«Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից երեք ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Դա պետք էր շուտ անել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, ոնց որ ես գնամ տուն ու ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում», - ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:


Նա ավելացրեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, թող մնար թերթի խմբագիր:


«Մինչ այդ, զենք մատակարարվում էր թե՛ հարավից, թե՛ հյուսիսից, թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից», - նշեց պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր