«Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան».Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է          Տեսանյութ.Կիրանցում ոստիկանական ուժեր են կուտակված. Բագրատ Սրբազանը ճանապարհին է՝ մեկնում է Կիրանց       Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել    

25 հոկ 2023 11:12

Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է.Թարգմանիչը փոխանցեց, որ իբր ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով

Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է.Թարգմանիչը փոխանցեց, որ իբր ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելովԻնչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում: Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ երեկ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել:

«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։

Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր