Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

25 հոկ 2023 12:09

Ֆրանսիայի օգնությունը այն չէ, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը, կկարողանա՞ ՀՀ-ն վճարել այդ մի քանի հարյուր միլիոն եվրոն. #ԼeMonde

Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որը կարող է մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել: «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ֆրանսիական «Լe Monde» թերթը՝ նշելով, որ ֆրանսիական աջակցությունը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում:


«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ»,- նշում է թերթը։


Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր