Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից          Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում       Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու    

25 հոկ 2023 12:25

Մեծ դժվարութրամբ կարողացել են Էրիկի դին գտնել ու մինչ այս պահը դին դիահերձարանում է. Ընտանիքն ուզում է հուղարկավորել Եռաբլուրում, թույլ չեն տալիս

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հարց, որի պատասխանատուն չգիտեմ ով է։ Զինծառայող Էրիկ Մարտիրոսյանը մահացել է Արցախում՝ բենզապահեստի պայթյունից։ Հարազատները մեծ դժվարութրամբ կարողացել են Էրիկի դին գտնել ու մինչ այս պահը դին դիահերձարանում է՝ չեն կարողանում հուղարկավորել։ Ընտանիքն ուզում է իրենց հարազատին հուղարկավորել Եռաբլուրում, թույլ չեն տալիս։

Եթե ինչ-որ պատճառ կա, որ զինվորականը, ով մահացել է բենզապահեստի պայթյունից, բայց, կրկնում եմ, եղել է զինվորական, չի կարող Եռաբլուրում հուղարկավորվել, ընտանիքին բացատրեք, որ մարդիկ մեկ ամիս դիակը մորգում չպահեն։
Մի թեթեւ մարդ եղեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր