Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն          Այս nղբալի իրավիճակում հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները», հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք       Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

25 հոկ 2023 14:18

Դատախազը հարցեր է տվել Վագիֆ Խաչատրյանին.«Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը»

Բաքվի դատարանում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ «տուժողների» ելույթներից հետո մեղադրող դատախազը հարցեր է տվել Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ այդ իրադարձությունների ժամանակ ինքը Մեշալ գյուղում չի եղել։

«Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են այդ հարձակմանը։ Նրանցից շատերն արդեն ողջ չեն, մյուսները փախուստի են դիմել 2020-ի իրադարձություններից հետո։ Այդ ժամանակ գյուղը լքել է 220 մարդ»,-ըստ ադրբեջանական կայքերի, ասել է Խաչատրյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 1-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր