Այս nղբալի իրավիճակում հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները», հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք          Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հոկ 2023 12:20

Բնակարանում հայտնաբերվել է գլուխը տոպրակով փակված կնոջ դի՝ կողքին երկտող

Հոկտեմբերի 25-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10․35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարարները բացել են տան դուռը, ապա փակ պատշգամբում տեղադրված մահճակալի տակ հայտնաբերել նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրա գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված. հայտնաբերվել է նամակ, որով նշված է եղել՝ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել, գործել է ինքնասպանություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր