Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 4-ի համար          Որոնք են կենդանակերպի այն 5 նշանները, ովքեր խախտում են կանոնները, արկածներ փնտրում       Մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա    

26 հոկ 2023 12:56

Տեսանյութ. ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալը լռեցրեց Ադրբեջանի ներկայացուցչին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Աստանայում մասնակցում է Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 73-րդ նիստին:

Մինչև բուն ելույթին անցնելը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հնչեցրած մեղադրանքներին, Լենա Նանուշյանը հակադարձել է` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները. թե ինչպես են 100 հազարից ավելի հայեր ենթարկվել էթնիկ զտման, որին նախորդել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան ու շուրջ 10 ամիս տևած հումանիտար շրջափակումը։

Լենա Նանուշյանը օրինակներով է հիշեցրել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների դեպքերը, որից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը լռել է:

«Առողջապահությունն ու իրավունքը պետք է լինեն անքակտելի և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն և առողջություն բոլորի համար սկզբունքը հասանելի լինի բոլորին»,-ելույթը եզրափակել է Լենա Նանուշյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր