«Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան».Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է          Տեսանյութ.Կիրանցում ոստիկանական ուժեր են կուտակված. Բագրատ Սրբազանը ճանապարհին է՝ մեկնում է Կիրանց       Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել    

26 հոկ 2023 14:43

Ինչո՞ւ չի կարող ԼՂ–ից բռնի տեղահանված անձը, կամ ԼՂ ոստիկանության նախկին աշխատակիցը ծառայության անցնել Հայաստանի ՆԳ նախարարությունում

Ինչո՞ւ չի կարող ԼՂ–ից բռնի տեղահանված անձը, կամ ԼՂ ոստիկանության նախկին աշխատակիցը ծառայության անցնել Հայաստանի ՆԳ նախարարությունում։


 
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ պարզաբանեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։


«Պետք է կարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն, քանի որ դա օրենսդրական պահանջ է։ Կապույտ անձնագրերը քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն, սա արձանագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներում։ Կապույտ անձնագրերը տրվել են ԼՂ բնակչությանը ճանապարհորդելու համար, ինչպես նաև տարածքից դուրս գալու դեպքում խնդիրներից խուսափելու համար»,– ասաց նա։


Փոխնախարարը անդրադարձավ նաև շրջանառվող կեղծ տեղեկություններին, թե ՀՀ վարչապետի որոշմամբ հրահանգ է տրված ԼՂ–ից տեղահանված անձանց ՀՀ որևէ կառույցում չընդունել աշխատանքի․ «Նման հրահանգ չկա, կա ոստիկանությունում ծառայության անցնելու օրենսդրական պահանջներ։ Մեր հայրենակիցները կարող են դիմել միգրացիայի ծառայության քաղաքացիություն ստանալու համար, և մենք արագացված կերպով այդ հարցերը կկարգավորենք, որից հետո կարող են անցնել աշխատանքի ցանկացած կառույցում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր