Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները          Սամվել Կարապետյանը դեռ ձերբակալված չէ, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք       Ռուսաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև միջնորդ լինել. ՌԴ ԱԳՆ    

27 հոկ 2023 11:09

Հնդկաստանի կողմից ՀՀ-ին մատակարարվելիք սպառազինության նոր խմբաքանակը զսպող միջոց կհանդիսանա Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, այս մասին գրում է The Economic Times պարբերականը։

«Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար Հայաստանի համար։

Նոր մատակարարումների մասին մանրամասներ առայժմ չկան, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հայ դիտորդները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ  խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք զսպող միջոց կհանդիսանան Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում։

Հնդկաստանի կողմից Հայաստանին մատակարարված սպառազինության վերջին խմբաքանակը ներառել է Pinaka տեսակի բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային միջոցներ, հրթիռներ և այլ զինամթերք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր