Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

27 հոկ 2023 11:25

Անսպասելի մոտեցել է գեղեցկության սրահից դուրս եկող «Գնունեցի Վարազիկին» ու կրակել դեմքին․ Վենդետա Երևանում

«Գնունեցի Վարազիկ» մականունով հայտնի Վարազդատ Գասպարյանի սպանությունը տեղի է ունեցել՝ գեղեցկության սրահից դուրս գալուց հետո, գրել է «Փաստինֆո»-ն։


35-ամյա Վարազդատ Գասպարյանը՝ «Գնունեցի Վարազիկը», սպանվել է 2023թ․ հունիսի 6-ին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է 25-ամյա երիտասարդ։ Նախնական վարկածով՝ 25-ամյա երիտասարդը վրեժխնդիր էր եղել՝ մի քանի տարի առաջ իր ընկերոջը սպանելու համար։ Ի դեպ, Վարազդատ Գասպարյանը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործով ևս մեղադրյալ էր։


«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեպքից։ Ըստ քրեական գործի՝ 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Սայաթ-Նովա- Ալեք-Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վարազդատ Գասպարյանի գտնվելու վայրը՝ Երևանում գտնվող գեղեցկության և սպա սրահներից մեկի մոտակայք ու Գասպարյանի սպանության համար ընտրել նպաստավոր պայմաններ, ապա սպասել սրահի տարածքում գտնվող Գասպարյանին՝ մոտ երկու ժամ։ Ժամը 22։00-ի սահմաններում, երբ Վարազդատ Գասպարյանը դուրս է եկել սրահից և գտնվել 25-ամյա երիտասարդի դիմաց, վերջինս անսպասելի մոտեցել է նրան և իր մոտ պահվող 7,62 մմ տրամաչափի ատրճանակից՝ մոտ տարածությունից մեկ կրակոց է արձակել Գասպարյանի դեմքին՝ պատճառելով ձախ ստորին կոպի միջային անկյան շրջանի և աջ ծոծրակային շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք: Դեպքից անմիջապես հետո երիտասարդը փախուստի է դիմել՝ վազքով, ապա տաքսի ավտոմեքենայով շարժվել դեպի Դավիթ Բեկ և Սարի Թաղ փողոցների մոտակայք՝ իջնելով ավտոմեքենայից ոտքով հեռացել անհայտ ուղղությամբ։


25-ամյա Ռոբերտ Ծառուկյանը կալանավորված է։ Գործով նախաքննությունն ավարտվել է։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան, որը երեկ մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր