Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath       Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից    

27 հոկ 2023 11:43

ՀԱՄԱՍ-ն ավելի վատ ահաբեկչական կազմակերպություն է, քան ԴԱԻՇ-ը.Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների ընդունելությունը զայրացրել է Իսրայելին

Իսրայելի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի «ահաբեկիչների» ընդունելությանը, հայտնում է Сегодня в Израиле-ն։


«ՀԱՄԱՍ-ն ավելի վատ ահաբեկչական կազմակերպություն է, քան ԴԱԻՇ-ը։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձեռքերը ներկված են ավելի քան 1400 իսրայելցիների արյունով, որոնց դանակահարել են, սպանել, գնդակահարել և այրել:


Նրանք պատասխանատու են ավելի քան 220 իսրայելցիների առևանգման համար, որոնց թվում են նորածիններ, երեխաներ, կանայք և ծերեր:


 
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը ոչ արժանապատիվ քայլ է համարում, որն աջակցում է ահաբեկչությանը և լեգիտիմացնում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունները:


Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ արտաքսել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին»,- ասված է հայտարարության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր