Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

27 հոկ 2023 12:00

Անսպասելի հարձակմամամբ Իսրայելը hեղեղելու է ՀԱՄԱՍ-ի թունելները պարալիզացնող գազով և քիմիական զենքով

Պաղեստինյան դիմադրության խմբերը կանխատեսում են, որ Իսրայելը hեղեղելու է ՀԱՄԱՍ-ի թունելները պարալիզացնող գազով և քիմիական զենքով՝ ամերիկյան Delta ուժերի հրամանատարների հսկողության ներքո Գազայի հատվածի վրա անսպասելի հարձակման շրջանակում։
 
Այս մասին Middle East Eye-ին ասել է խմբավորումներին ծանոթ արաբական բարձրաստիճան աղբյուրը: Նա ասել է, որ ըստ ԱՄՆ-ից արտահոսած տեղեկության՝ Իսրայելը և ԱՄՆ-ը հույս ունեն հասնել անակնկալ գործողության՝ ներթափանցելով ՀԱՄԱՍ-ի թունելներ՝ փրկելու շուրջ 220 պատանդներին և սպանելու ՀԱՄԱՍ-ի ալ-Քասամ բրիգադներին պատկանող հազարավոր զինվորների։ Լրատվամիջոցը նշում է, որ չի կարող ինքնուրույն ստուգել արտահոսքի հավաստիությունը։
 
«Ծրագիրը հիմնված է անսպասելիության տարրի վրա ճակատամարտում վճռականորեն հաղթելու համար՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված գազերը, հատկապես՝ նյարդային պարալիզացնող գազը և քիմիական զենքը: Մեծ քանակությամբ գազ կտեղափոխվի թունելներ»,- ասել է աղբյուրը։ Middle East Eye-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Սպիտակ տանը և ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը, սակայն դեռևս պատասխան չի ստացել։
 
Արտահոսած տեղեկատվության մեջ ասվում է, որ Իսրայելի ցամաքային ներխուժման հետաձգումն ապատեղեկատվություն է, որի նպատակն է անակնկալի բերել բազմակողմ հարձակման ժամանակ, որը ներառում է իսրայելական կոմանդոսների իջեցում Գազայի հյուսիսում և ափի երկայնքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման օպերատիվ մանրամասներն արդեն համաձայնեցված են։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր