Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

27 հոկ 2023 12:40

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Շահրամանյանը ևս ստացել է 100 հազար դրամ աջակցությունը

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Կառավարությունից հավելեցին, որ, որպես բռնի տեղահանվածներ, ԼՂ նախկին մյուս պաշտոնյաները ևս ստացել են վերոնշյալ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ բազմաթիվ ծրագրերի, ԼՂ-ից տեղահանված բոլոր քաղաքացիներին տրամադրել է 100 հազարական դրամ միանվագ աջակցություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր